ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նախաձեռնող, պատասխանատու, ակտիվ, երեխաների հետ հեշտությամբ հաղորդակցվող, վերջիններիս առողջության բարելավմամբ ոգեշնչվող և կանխարգելիչ ստոմատոլոգիայի կարևորությանը հավատացող մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) դերը հենց քեզ համար է։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) 2026թ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատման և կանխարգելիչ ծառայությունների մատուցման համար։ Ծառայությունների մատուցման վայրը Արմավիրի մարզն է (Արմավիրի մարզի շահառու տարբեր բնակավայարերը)։
Առավել մանրամասն․
Երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատում և կանխարգելիչ ծառայությունների մատուցում (սեպտեմբեր - դեկտեմբեր)
Իրականացնել 3–6 տարեկան երեխաների բերանի խոռոչի և ատամների առողջության գնահատում մանկապարտեզներում,
Գնահատել և գրանցել կարիեսի տարածվածությունն ու ինտենսիվությունը՝ որոշելով dmft/DMFT ինդեքսը,
Լրացնել ծրագրային փաստաթղթերը, ապահովել տվյալների ճշգրիտ հավաքագրումն ու փոխանցումը,
Իրականացնել ատամների ֆտորապատում՝ համաձայն հաստատված մասնագիտական ուղեցույցների,
Ապահովել աշխատանքի ընթացքում մասնագիտական էթիկայի, վարակի կանխարգելման և հիգիենայի պահանջների պահպանումը, ծառայությունների անվտանգ և որակյալ իրականացումը մանկապարտեզային պայմաններում,
Հետևել օգտագործվող նյութերի և պարագաների պատշաճ կիրառմանն ու պահպանմանը։
Իրազեկում և համայնքային ներգրավվածություն
Իրականացնել գործնական և տեսական դասընթացներ երեխաների համար՝ բերանի խոռոչի հիգիենայի և ատամների ճիշտ խոզանակման վերաբերյալ,
Կազմակերպել հանդիպումներ և իրազեկման միջոցառումներ ծնողների և մանկապարտեզների աշխատակիցների համար՝ բերանի խոռոչի առողջության պահպանման և կարիեսի կանխարգելման թեմաներով,
Նպաստել առողջ վարքագծի ձևավորմանը և կանխարգելիչ մշակույթի տարածմանը շահառու համայնքներում։
ՔՈ ԹԻՄԸ
Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես առողջապահական
📌 Dentist (Oral hygiene specialist)/ Ատամնաբույժ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)
🏢 Children of Armenia Fund
📍 Armenia
Postulate a este anuncio
Muestra tus habilidades a la empresa, rellenar el formulario y deja un toque personal en la carta, ayudará el reclutador en la elección del candidato.